Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ |tert.am

tert.am

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։

Ինչպես նշում է գործակալությունը, Իրան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարները առանձին հանդիպումներ են ունեցել քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և մի շարք այլ իրանցի դիվանագետների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով