Պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ցմահ դատապարտյալը Մհեր Ենոքյանն է

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ցմահ դատապարտյալը Մհեր Ենոքյանն է։

«Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Դատարանի որոշում է եղել, և տվյալ անձը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,- նշեց նա։

Ըստ դատական վճռի՝ Ենոքյանը իր համարկուրսեցու հետ 1996թ. առանձնակի դաժանությամբ սպանել է իր կուրսեցի Իոսիֆ Աղաջանովին։ Ենոքյանը երբեք չի ընդունել իր մեղքը՝ ասելով, որ ընդամենը ներկա է եղել սպանությանը։

Ավելի վաղ՝ 2022-ի սեպտեմբերին, դատարանի որոշմամբ նրա պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել էր բացի։ Դա նշանակում է, որ դատապարտյալն իրավունք է ստանում առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո գիշերել մյուս դատապարտյալներից անջատ։ Այս փոփոխությունը սպանվածի ընտանիքի վրդովմունքի առիթ էր դարձել։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով