Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին կոչ է արել Փաշինյանին չեղարկել «Վաղարշապատում նախաձեռնած հանրահավաքի որոշումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին»

Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին կոչ է արել Փաշինյանին չեղարկել «Վաղարշապատում նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին»։

«Արյունահեղությունից խուսափելու վերջին պատեհությունը.

Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը և անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ և Միքայել Սրբազաններին և Սամվել Կարապետյանին։

Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, և թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների և արյունահեղության միակ պատասխանատուն՝ արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու և վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով