civilnet.am Կառավարությունը որոշել է երկարաձգել 2025-ի ամառային զորակոչի ժամկետը մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 24-ի նիստում։
Համաձայն կառավարության ներկայացրած հիմնավորման զորակոչի ընթացքը նախատեսված էր ավարտել հուլիսի 31-ին։ Սակայն իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները չեն կարող ավարտվել սահմանված ժամկետում։
Որոշումը նպատակ ունի բացառելու բժշկական փորձաքննության ձգձգման հետևանքով տարկետումների տրամադրումը կամ քաղաքացիների ձմեռային զորակոչ տեղափոխումը։