Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նշվում է, որ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՀՀ կառավարության հայտարարությունում:
Երեկ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Ալթայի Հանրապետությունում մասնակցելու Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: