Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքները շարունակելու հարցում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը լրագրողների հետ զրույցում։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և սա նույնպես քննարկվել է այսօր, վճռական է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։
Օվերչուկը հայտնել է, որ հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։ «Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։