Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը վերացնելու Թրամփի հրամանագիրը հակասահմանադրական է ճանաչվել |civilnet.am

civilnet.am

Սան Ֆրանցիսկոյի դաշնային վերաքննիչ դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը վերացնելու մասին հրամանագիրը հակասահմանադրական է։ Այս մասին հայտնում է AP news-ը։

ԱՄՆ 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թրամփի ծրագիրը խոչընդոտվել էր Նյու Հեմփշիրի դաշնային դատավորի կողմից։ Պարբերականը գրում է, որ սա առաջին դեպքն է, երբ վերաքննիչ դատարանը միջամտում է և հարցը մեկ քայլով մոտեցնում է Գերագույն դատարան՝ արագ քննարկման։

9-րդ շրջանային դատարանի որոշումը խոչընդոտ է հանդիսանում Թրամփի վարչակազմի այն հրամանագրի կիրառման համար, որը կմերժի քաղաքացիություն տրամադրել Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես գտնվողանձանց՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին։

Ծննդով քաղաքացիությունն արգելող գործադիր հրամանագիրը Թրամփը ստորագրել է նախագահի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ժամ անց՝ հունվարի 20-ին, և անմիջապես բողոքարկվել է երկրի տարբեր դատարաններում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter