Բրյուսելը Պեկինին կոչ է անում ազդել ՌԴ-ի վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի պատերազմը․ ԵՄ-ն ու Չինաստանը գագաթնաժողով են անցկացրել | factor.am

factor.am      Չինաստանը և ԵՄ-ն մեկօրյա գագաթնաժողով են անցկացրել՝ հույս ունենալով լուծել մի շարք հարցերի շուրջ վեճերը, որոնցից գլխավորը հսկայական առևտրային անհավասարակշռությունն է, գրում է Euronews-ը։

ԵՄ առաջնորդները Պեկինում մեկօրյա գագաթնաժողովի ժամանակ հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանք քննարկել են կլիմայական համագործակցությունը և գլոբալ հակամարտությունները, սակայն հանդիպման հիմնական հարցը հսկայական առևտրային դեֆիցիտն է եղել։

Չինաստանի առաջնորդը պաշտպանել է կապերի և փոխադարձ վստահության ամրապնդումը՝ կայունություն ապահովելու համար։

«Որքան լուրջ և բարդ է միջազգային իրավիճակը, այնքան ավելի պետք է Չինաստանն ու ԵՄ-ն ակտիվացնեն շփումը,  ամրապնդեն փոխադարձ վստահությունը և խորացնեն համագործակցությունը»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է արել «կոնկրետ լուծումներ» գտնել երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, որոնք, նրա խոսքով, հասել են «շրջադարձային կետի»։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Նախատեսվում էր, որ Ֆոն դեր Լեյենը և Կոշտան նաև պետք է բարձրացնեին չինական կիբերհարձակումների և լրտեսության, հազվագյուտ հանքանյութերի արտահանման սահմանափակումների, ինչպես նաև Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում, Տիբեթում և Հոնկոնգում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների հետ կապված հարցեր։

Սկզբում բանակցությունները նախատեսված էին երկու օր, սակայն կրճատվել էին տնտեսական անորոշության, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների և ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով։

Ավելին, վերլուծաբանները նշում են, որ Եվրոպան զգույշ է՝ խուսափելով չափազանց սերտ համագործակցությունից  Չինաստանի հետ՝ վախենալով Դոնալդ Թրամփին զայրացնել, ինչը միայն դժվարացրել է գագաթնաժողովի անցկացումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով