Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Վրաստանի դեսպանության հյուպատոսին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հուլիսի 24-ին ընդունել է Վրաստանի դեսպանության հյուպատոս Նանա Անդղուլաձեին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանը և հյուպատոսի օգնական Անի Աստատուրյանը։

Կողմերի միջև քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Վրաստանի քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները։

Ծովինար Թադևոսյանը կարևորել է մշտական կապի ապահովումը ոլորտային հարցերին իրավասության սահմաններում հրատապ լուծումներ տալու տեսանկյունից։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով