ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Մակրոնի՝ պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը․ Ռուբիո |tert.am

tert.am

Միացյալ Նահանգները չի աջակցել Ֆրանսիային Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրության մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն կտրականապես մերժում է Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խոչընդոտում է խաղաղության հաստատմանը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների զոհերին»,-գրել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով