azatutyun.am Թբիլիսիում ավելի քան մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել մայրաքաղաքի ծայրամասերից մեկում բնակելի շենքի ապամոնտաժման դեմ երեկվա բողոքի ցույցից հետո։
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ ձերբակալված 17 անձանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանի հրամանը չկատարելու հոդվածով, նրանց սպառնում է խոշոր տուգանք կամ 60-օրյա վարչական կալանք։
Թբիլիսիի Թվալչրելիձե փողոցում երեկ առավոտից բողոքի բազմամարդ ցույց է սկսվել ընդդեմ բնակելի շենքերից մեկի քանդման։
Իշխանությունները պնդում են, որ ապամոնտաժման ենթակա շենքը վթարային է, մինչդեռ քանդմանն ընդդիմացող շենքի բնակիչները, որոնց մեծ մասը փախստականներ են, հայտարարել են, որ գնալու տեղ չունեն, և որ կառավարությունն իրենց պատշաճ այլընտրանք չի առաջարկել: