590 000 դոլար հափշտակելու համար մեղադրվող ՔԿ նախկին պաշտոնյայի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

1lurer.am Քննչական կոմիտեից 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված ՀՀ քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել:

Դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել է: Հափշտակված 590 հազար դոլարից չհայտնաբերված 11 հազար 200 դոլարը վերականգնվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով