Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ ԳՇ պետը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն