armenpress.am Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի շուկայում, որտեղ վաճառում են գյուղատնտեսական ապրանքներ և սննդամթերք, հուլիսի 28-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Զոհերի շարքում է նաև հրաձիգը, ով ինքնասպանություն է գործել։ Նրա ինքնությունն ու գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
Կրակողներից մահացել են շուկայի անվտանգության չորս աշխատակից և մեկ կին։