Ուկրաինան առաջին անգամ գազի համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական SOCAR-ի հետ |azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի պետական «Նաֆթոգազ» նավթագազային ընկերությունն առաջին համաձայնագիրն է ստորագրել Ադրբեջանի պետական SOCAR ընկերության հետ Տրանսբալկանյան երթուղով, ասվում է երկուշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։

«Առաջին անգամ փորձնական գազամատակարարում է իրականացվում Տրանսբալկանյան երթուղով՝ Բուլղարիա–Ռումինիա–Ուկրաինա միջանցքով», – նշված է «Նաֆթոգազի» հաղորդագրությունում։

Ուկրաինական ընկերությունն ընդգծել է, որ համաձայնագիրը վերաբերում է փոքր ծավալով գազի ներկրմանը, սակայն մատակարարման հստակ ժամկետները չեն հրապարակվել։

«Սա փոքր ծավալ է, բայց ռազմավարականորեն կարևոր քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար», – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կորեցկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև