Դիտավորյալ արեցին, խակերներն ինչ ասես՝ անում են. Ղուկասյանը՝ շատրվանների միջադեպի մասին |azatutyun.am

azatutyun.am Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ դիտավորություն է եղել այն, որ երեկ քաղաքի կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ:

«Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ, ես մշտական անցնում եմ այդտեղ, տեսնում եմ, դասական երաժշտություն է դրված հաճելի: Հավանական է՝ գիտեին, որ իմ 100 օրն է, ես պետք է ասուլիս տամ… պատկերացրեք՝ դիտավորյալ արեցին, որովհետև հիմա խակերներն ինչ ասես՝ անում են, կարող է վաղն էլ ադրբեջանական երաժշտություն դնեն», – այսօր ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ղուկասյանը հավելեց, որ քաղաքապետն այդ հարցերի հետ ընդհանրապես կապ չունի:

Ավելի վաղ Գյումրիի համայնքապետարանն էր արձագանքել այս միջադեպին՝ նշելով, որ դա տեխնիկական խոտանի հետևանք է։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց», – նշել էին քաղաքապետարանից:

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում առավոտյան ռուսերենով այսպիսի գրառում էր արել՝ ըստ էության հենց այս միջադեպը մեկնաբանելով. «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться! (Գողը պետք է նստի բանտում, այլ ոչ թե հիանա շատրվաններով)»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով