armenpress.am Չինաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունները հուլիսի 28-ին հանդիպել են Ստոկհոլմում՝ առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլի համար։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը։
Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտնել էր, որ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հուլիսի 27-ից 30-ը Շվեդիայում կանցկացնեն առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլ: