Սարի թաղում հրդեհը մեկուսացված է

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև