Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է խոցված 55 անօդաչու թռչող սարքի մասին | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էհինգ շրջաններում և Սև ծովում խոցված 55 անօդաչու թռչող սարքի մասին։

Գերատեսչության տվյալներով՝ Վորոնեժի մարզում խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ Վորոնեժի կենտրոնում անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ է ստացել։

Լիպեցկի մարզում ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի մոտ. տուժածներ չկան։ Մարզի ղեկավար Իգոր Արտամոնովի խոսքով՝ մեկ այլ անօդաչու թռչող սարք է ընկել Ելեցում՝ արդյունաբերական գոտում. վիրավորվել է մեկ մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լիպեցկի մարզի ուղղությամբ խոցվել է երեք անօդաչու թռչող սարք, ևս 32-ը՝ Բելգորոդի մարզի ուղղությամբ, վեցը՝ Սև ծովի և մեկական՝ Ռոստովի և Կուրսկի մարզերի ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև