Թրամփը հայտարարել է՝ Չինաստան կատարելիք այցը կարող է «շատ հեռու չլինել» | azatutyun.am

azatutyun.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստան կատարելիք այցը կարող է «շատ հեռու չլինել»: Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ լավ է լեզու գտնում Չինաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք»։

Նա հավելել է՝ Պեկինը վերսկսել է ԱՄՆ մատակարարել «ռեկորդային քանակությամբ» անհրաժեշտ հազվագյուտ հողային մագնիսներ, որոնք օգտագործվում են iPhone-ներում և այլ բարձր տեխնոլոգիական արտադրանքներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները։

Հունիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Չինաստանի հետ համաձայնության են եկել՝ Պեկինը ԱՄՆ կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ որպես առևտրային համաձայնագրի մաս։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ համաձայնության շրջանակներում չինական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը145 տոկոսից կնվազեն մինչև 55 տոկոսի, իսկ Չինաստանը իր 125 տոկոս մաքսատուրքերը կդարձնի 10 տոկոս։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև