«Արևմուտքը մտադիր է իր ռելսերի վրա տեղափոխել Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը»․ Զախարովա | factor.am

factor.am

Մենք բազմիցս կրկնել ենք՝ Ռուսաստանը շահագրգռված է անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով։ Եվ դրա համար անհրաժեշտ պայմաններից է երկար սպասված Բաքվի ու Երևանի հաշտեցումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ «ՌԴ-ն դրա համար շատ բան է արել»։

Զախարովան հավելել է՝ ՌԴ-ի, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020 թվականին հայ-ադրբեջանական կարգավորման մեծ փուլ է եղել, բոլոր ռազմակավարական ուղղություններով ճանապարհային քարտեզ է մշակվել, որը ներառում է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տրապորտային ու տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան, քաղաքացիական հասարակության միջև շփումները։

«Որոշակի պահի Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրեցին ուղիղ երկկողմ երկխոսությունը։ Մենք հարգում ենք նման ընտրությունը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Արևմուտքի ներգրավվածությանը, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ տեղեկատվությունը, որ ստանում են,  կասկած չի թողնում Արևմուտքի իրական նկատակների մասին։

«Հերթական բարի նպատակների տակ թաքնված է կոնյուկտորային առաջադրանք՝ հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային չափումներից, երբ երկու երկրները փորձում են հասնել կոնսենսուային որոշման՝ մերձավոր հարևանների աջակցությամբ, որոնք նպաստել են նրանց հաշտեցմանը՝ ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան։ Արևմուտքը մտադիր է իր ռելսերի վրա տեղափոխել Բաքվի ու Երևանի հաշտեցման գործընթացը, և դա կարող է բերել տարածաշրջանային ինքնաբավության խաթարման»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա՝ Մոսկվան տեսնում է Վաշինգտոնի ջանքերը՝ միջամտել տարաշրջանում տրանպորտային շրջափակման վերացմանը։ Ամերկացիները, Զախարովայի խոսքով, ասում են, որ ունեն յուրահատուկ լուծում, բայց դա այն է, ինչ արվել է Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի փոխվարչապետների եռակողմ խմբի շրջանակում։ Զախարովան նաև հայտարարել է, թե Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, Հայաստանի իշխանությունների  դիրոքորոշման պատճառով աշխատանքը խմբում դադարել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն