Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը նախագահող դատավար Զեյնալ Աղաևը դատավարությանն առաջին անգամ մասնակցող «տուժողներին» ծանոթացրել է դատարանի կազմին, պետական մեղադրանքը ներկայացնող դատախազներին, գործընթացի մյուս մասնակիցներին, նաև բացատրել օրենքով սահմանված նրանց իրավունքներն ու պարտականությունները։
Մասնավորապես, «տուժող» Ահադ Ալիևն իր ցուցմունքներում ասել է, թե, իբր, 1990 թվականի հունվարի 3-ին Մարտունու շրջանի Հարթաշեն գյուղում հայերն իրեն պատանդ են վերցրել։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևի հարցին ի պատասխան՝ նա նշել է, թե 6 օր գերության մեջ գտնվելու ընթացքում իրենց, իբր, ծեծել և վիրավորել են։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ցուցմունք է տվել ավելի քան 60 «տուժող»։ Նրանք նաև պատասխանել են հայ գերիների, նրանց փաստաբաններ և իրենց ներկայացուցիչների հարցերին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի