Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը | shantnews.am

shantnews.amՊաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։

«Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ Պաղեստինի ինքնավարությանը, թե՛ Մակրոնին. ես կարծում եմ, որ Պաղեստինի պետության ճանաչումը առանց Պաղեստինի պետության գոյության կարող է նույնիսկ հակաարդյունավետ լինել հայտարարված նպատակին հասնելու համար։ Եթե թղթի վրա ճանաչվում է գոյություն չունեցող մի բան, կարող է թվալ, թե խնդիրը լուծված է, չնայած, իրականում, այդպես չէ։ Որպես Պաղեստինի պետության կողմնակից, ես չեմ պաշտպանում դրա ճանաչումը մինչև դրա ստեղծման գործընթացը», – ասել է վարչապետը։

Պաղեստին պետությունը ճանաչվել է 147 երկրների կողմից, Միացյալ Նահանգները դրանց թվում չէ։ 2024 թվականին Միացյալ Նահանգները վետո դրեց Պաղեստինի՝ ՄԱԿ-ում լիիրավ անդամակցությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև