ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Երևան քաղաքում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ Մասնավորպես կողմերը քննարկել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցերը։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև հանրապետությունում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։
Մասնավորապես ներկայացվել են ՀՀ կառավարության 13․02․2025թ․ թիվ 143-Ն որոշմամբ հաստատված հանրապետության տարածքի աղբահանության 3 գոտիների ինտեգրված համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները։
Այս համատեքստում նախարարության կողմից առաջարկվել է քննարկել Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների գործընթացը դիտարկել հանրապետության ընդհանուր աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում։