Մերցը հայտարարել է, որ Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինի պետությունը | armenpress.am

armenpress.am  Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ երկու պետությունների լուծումը, որը հիմնված է բանակցությունների վրա, իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտության դադարեցման, խաղաղության և անվտանգության հասնելու լավագույն միջոցն է։ Վկայակոչելով Deutsche Welle-ն, Գերմանիայի կառավարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել է Բեռլինում Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ մամլո ասուլիսի ընթացքում։

«Այնուամենայնիվ այս պահին մենք Պաղեստինի պետության ճանաչումը չենք համարում ճիշտ քայլ», – ընդգծել է Մերցը՝ նշելով, որ դա կարճաժամկետ հեռանկար է։

Այս փուլում Բեռլինը նպատակահարմար է համարում կենտրոնանալ անհետաձգելի հարցերի լուծման վրա: Ըստ Մերցի՝ խոսքը վերաբերում է հրադադարին և Գազայի հատվածում պատանդների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացիների ազատ արձակմանը:

Մերցը նաև նշել է պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման զինաթափման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ ահաբեկչությունը պետք է դադարեցվի։ Մերցը նաև կարծում է, որ Իսրայելը պետք է արագ և վճռականորեն բարելավի Գազայի խաղաղ բնակչության վիճակը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով