ԱՍՀ փոխնախարարը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահին է ներկայացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին բարեփոխումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումները․ օրենսդրական փոփոխությունները, երեխաների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված նոր համակարգի առանձնահատկությունները։ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ Կառավարության քաղաքականությունն ուղղված է յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքների լիարժեք ապահովմանն ու այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն վերջիններիս տրամադրվող ծառայությունների հասցեականությանն ու մատչելիությանը, ներուժի զարգացման ապահովմանը։

Երկուստեք անդրադարձել են նաև համայնքներում երեխայի պաշտպանության գործընթացում սոցիալական աշխատողներին սահմանված լիազորություններին, խնամատարության, որդեգրման և խնամակալության ինստիտուտների զարգացման, խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալիզացման, այլընտրանքային, համայնքահեն ծառայությունների ցանցի ընդլայնման, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման, ինչպես նաև տվյալների թվայնացման աշխատանքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն