Հավայան կղզիներում հայտարարվել է ցունամիի նախազգուշացում | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ-ում հայտարարվել է ցունամիի մասին նախազգուշացում, որոշ ափամերձ տարածքներում տարհանման հրաման է տրվել: Վտանգը սպասվում Կամչատկայի ափերի մոտ 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո՝ գրում է Reuters-ը:

«Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով Հավայան կղզիների բնակիչներին նախազգուշացվել է ցունամիի վտանգի մասին»,- սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տարածաշրջանի նահանգապետ Ջոշ Գրինը Հավայան կղզիներում հայտարարել է արտակարգ դրություն։

Հոնոլուլուի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը կոչ է արել տարհանել կղզիների որոշ ափամերձ շրջանների բնակիչներին, իսկ ցածրադիր տարածքներում բնակվողներին խստորեն խորհուրդ է տրվել տեղափոխվել բարձրադիր վայրեր կամ շենքի բարձր հարկեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով