Մալթան Պաղեստինի ճանաչման մասին կհայտարարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում |armenpress.am

armenpress.am Մալթան Պաղեստինի Պետության ճանաչման մասին կհայտարարի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան:

«Կառավարությունը որոշում է կայացրել, որ առաջիկա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  ընթացքում մեր երկիրը կճանաչի Պաղեստինի Պետությունը…. Մեր դիրքորոշումն արտացոլում է մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հասնելու ջանքերին», – գրել է վարչապետը Facebook-ի իր էջում:

Աբելան հավելել է, որ երկու պետության բանաձևով մերձավորարևելյան ճգնաժամի լուծմանը նվիրված Նյու Յորքում այժմ անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհայտնի երկրի այս որոշման մասին։

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև