ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված արջի քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին:

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ նույն օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ մշակված ծրագրով, բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև