ԱԺ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Վլադիմիր Վարդանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ և դինամիկ ընթացք:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ սեպտեմբերին իր երկրի նորընտիր խորհրդարանում կձևավորվի Գերմանիա-Հայաստան բարեկամական նոր խումբ: Այս համատեքստում կարևորվել են նաև խորհրդարանների միջև փոխայցերը:

Հանդիպման մասնակիցները խոսել են տնտեսական, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին: Անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացմանն առնչվող հարցերին:

Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև