azatutyun.am Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն «գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդման ռիսկերը»։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Դրանք իրապես ռիսկեր են, որովհետև իրավիճակը բարդանում է։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը, հակամարտություն է արմատավորվում, աճում է լարվածությունը, մոռացվում են խաղաղություն, կայունություն, նորմալություն բառերը», – նշել է Զախարովան՝ պնդելով, որ դրանց փոխարինելու է գալիս «նոր, արևմտյան նորմալությունը»։
«Թե ինչ է հաջորդում դրան, բազմիցս ենք տեսել», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։