Մխչյան գյուղում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կառույցի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում, կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասի (Արարատի մարզ, գյուղ Մխչյան) արտադրական գործունեությունը: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Աշխատանքը դադարեցնելու հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի արձանագրված խախտումներն են: Այսպես՝

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցման հնարավորությունը,

չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքներ,

չի ապահովվել պաշտպանությունը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունից, արտադրական շինությունների մակերևույթին ժանգի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահման համապատասխան պայմանները,

արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, աշխատանքային համազգեստի համար կախիչներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ,

արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Անհատ ձեռնարկատեր Գևորգ Սիմոնյանին հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին և սահմանված ժամկետում տեղեկատվություն ներկայացնել կատարված աշխատանքի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն