ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքի գրավման մասին | factor.am

factor.am  ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Չասով Յար քաղաքի նկատմամբ, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես չի մեկնաբանել Չասով Յարի գրավման մասին ՌԴ ՊՆ  հայտարարությունը։ Միաժամանակ, Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ին մոտ կանգնած OSINT նախագծի քարտեզի վրա Չասով Յար քաղաքից հարավ և արևմուտք գտնվող տարածքները նշված են որպես Ռուսաստանի կողմից չվերահսկվող տարածքներ։

Бахмутський Демон տելեգրամ ալիքը, որը վարում է ուկրաինացի զինծառայող, գրում է. «Ոչ մի լավ բան։ Բայց Չասիկի մի մասը դեռևս մերն է»։

Չասով Յարի վրա հարձակումը շարունակվում է ավելի քան մեկ տարի։ Հունվարին ռուսական զորքերը գրավել էին  քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական ամրացված տարածք հանդիսացող հրադիմացկուն գործարանի տարածքը և մարտեր մղել  քաղաքի կենտրոնի համար։

Չասով Յարը գտնվում է Դոնեցկից մոտ 70 կիլոմետր հյուսիս և Կոնստանտինովկայից 15 կիլոմետր հեռավորության վրա, որը ռուսական հարձակման մեկ այլ ուղղություն է և շուտով կարող է հարձակման ենթարկվել երեք կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն