Զելենսկին հայտնել է՝ առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ | armenpress.am   

armenpress.am   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր առաջին լավ հեռախոսազրույցն է ունեցել Լեհաստանի նախագահի պաշտոնում ընտրված Կարոլ Նավրոցկիի հետ, որը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ:  Զելենսկին այս մասին տեղեկացրել է «Տելեգրամ»–ի իր ալիքում:

Զելենսկին շնորհավորել է Լեհաստանի իր գործընկերոջը՝ հունիսի 1–ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Մենք ակնկալում ենք, որ Լեհաստանը կշարունակի մնալ մեր հուսալի գործընկերն ու դաշնակիցը: Մենք գնահատում ենք լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանի ցուցաբերած ռազմական, քաղաքական և մարդասիրական աջակցությունը», – գրել է Զելենսկին՝ ընդգծելով Լեհաստանի կողմից շարունակական աջակցության կարևորությունը:

Զելենսկին և Նավրոցկին պայմանավորվել են փոխայցեր կատարել՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև