arm.sputniknews Օգտատերերի փոխանցմամբ՝ երկու ուղղություններով երթևեկությունը դադարեցվել է, ճանապարհը ժամանակավորապես փակ է:
Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։
«Մենք հաղորդագրություն ենք ստացել, ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասացին գերատեսչությունից։
Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը: