Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026թ. նստաշրջանի փոխնախագահ | armenpress.am

armenpress.am   Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի փոխնախագահ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը:

ՄԱԿ -ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թ նստաշրջանի փոխնախագահներ են ընտրվել Հայաստանից՝ Պարույր Հովհաննիսյանը (Արևելյան Եվրոպայի պետություններ, ) Ալժիրից՝ Ամար Բենջաման (Աֆրիկայի պետություններ), Դոմինիկյան Հանրապետությունից՝ Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ), Իսպանիայից՝ Հեկտոր Խոսե Գոմես Էրնանդեսը (Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ):

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով