Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացում Գազայի իրավիճակի պատճառով․ Գերմանիայի ԱԳՆ | shantnews.am

shantnews.am Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իսրայելը կբախվի միջազգային մեկուսացման, եթե հրեական պետության կառավարությունը չբարելավի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը։

«Շատ առումներով Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը և, վերջին հաշվով, ամբողջ տարածաշրջանը գտնվում են խաչմերուկում», – ասել է Վադեֆուլը Իսրայել կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հիշատակել է Եվրամիությունում Իսրայելի դեմ պատժամիջոցների քննարկման և Պաղեստինի պետականությունը ճանաչելու երկրների աճող պատրաստակամության մասին։

«Իսրայելին սպառնում է միջազգային մեկուսացման աճ։ Ես կարծում եմ, որ Գերմանիան պարտավոր է անել ամեն ինչ՝ դա կանխելու համար», – հայտարարել է նախարարը։

Այս պատճառով, ինչպես նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, նա ժամանել է Իսրայել։ Միաժամանակ, Վադեֆուլը ընդգծել է, որ Գազայում իրավիճակը «անտանելի» է և այն «պետք է անհապաղ փոխվի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև