ԵԱՀԿ-ն ձախողվեց Լեռնային Ղարաբաղում․ Սերգեյ Լավրով | factor.am

factor.am ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է անում մտածել ԵԱՀԿ-ի շարունակական գոյության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով կառույցում կուտակված խնդիրների ծավալը։

«Российская газета»-ում հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն, հեռանկարներ» վերնագրով հոդվածում նա նշել է, թե Ռուսաստանը Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության կայուն և ճկուն ճարտարապետության ձևավորումը համարում է ռազմավարական չափանիշ։

«ԵԱՀԿ-ի կուտակված խնդիրների ծավալը մեծ է։ Նրանց բեռի տակ այն մղվել է միջազգային գործընթացների երկրորդ պլան։ Վիեննայի հարթակում տեղ չկա ո՛չ համագործակցության, ո՛չ էլ անվտանգության համար։ Հելսինկյան եզրափակիչ ակտը մշակողներն այսպես չէին պատկերացնում համաեվրոպական գործընթացի ապագան։ Ժամանակն է մտածել այն մասին՝ արդյո՞ք իմաստ ունի նման կազմակերպության շարունակական գոյությունը»,- գրել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լավրովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի դերակատարմանը՝ այն ձախողված համարելով։

«ԵԱՀԿ-ն ձախողվեց նաև Լեռնային Ղարաբաղում: Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջև երկխոսության համար, իսկև այն բանից հետո, երբ դրա արևմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև