Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու շանսեր գրեթե չունի․ Ռոբերտ Քոչարյան

armeniansputnik.am ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ․ խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու շանսեր գրեթե չունի։ Այսօր «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրողների մի զանգվածի վրա շարունակում է ազդեցություն ունենալ, բայց փաստ է նաև այն, որ նրանց թիվը շեշտակի նվազել է։ Փաշինյանի վարկանիշի անկումը թրենդի մեջ է, ինքը գրեթե շանս չունի վերարտադրվելու»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակում հնարավոր չէ ասել, որ ընդդիմադիր դաշտում ամեն ինչ իդեալական է։ Այստեղ էլ կա ուժեղ մրցակցություն, և այն միշտ չէ, որ առողջ է։
Ըստ նրա՝ խոսակցությունները հիմնականում այնպիսի հարցերի շուրջ են, ինչպիսիք են փողոցային պայքարը, իմպիչմենտը։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած ուժին, ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իրենք միշտ ակտիվ են լինելու և դերակատարություն են ունենալու թե՛ ընտրություններում, թե՛ փողոցային պայքարում։
Հավելենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև