Կամչատկայում ակտիվացած Կլյուչևսկո հրաբխի մոխրի արտանետումները վտանգ են առաջացրել ավիափոխադրումների համար |armenpress.am

armenpress.am Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում ակտիվացած Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակերևույթից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի հետևանքով սպառնալիք է առաջացել ավիափոխադրումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի բաժնի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

«Պայթյունները Կլյուչևսկո հրաբխից մոխիրը բարձրացրել են ծովի մակարդակից 6,5 կիլոմետր բարձրության վրա։ Մոխրի ամպը ձգվել է հրաբխից 30 կիլոմետր դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Ավիացիայի համար գունային կոդը նարնջագույնն է։ Հրաբխի ակտիվությունը վտանգավոր է տեղական և միջազգային օդային փոխադրումների համար», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով։ Երկրաշարժի պատճառով տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունը մեծացել է։

600 տարվա մեջ առաջին անգամ օգոստոսի 2-ին ժայթքել էր Կամչատկայում գտնվող Կրաշենիննիկով հրաբուխը։ Հրաբխից մոխիրի արտանետումների բարձրությունը կազմել էր 3-4 կմ ծովի մակարդակից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն