ՌԴ-ում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքին. զոհ և վիրավորներ կան | factor.am

factor.am  Լենինգրադի մարզի Լոդեյնոպոլսկի շրջանի երկաթուղային անցման կետում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար գնացքի։ Բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Լենինգրադի մարզի առողջապահության կոմիտեի տվյալներով՝ Լոդեյնոպոլսկի շրջանի անցման վայրում ավտոբուսի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 1 մարդ, տուժել՝ 16 ուղևոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Հոկտեմբերյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր միջադեպի հետևանքով 2 զոհի և 10 վիրավորի մասին։ Բախումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 06:11-ին՝ «Լոդեյնոյե Պոլե» և «Օլոնեց» կայարանների միջև գտնվող երկաթուղային անցման վայրում։

«Գնացքի մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն հեռավորությունը բավարար չի եղել և բախումից  հնարավոր չի եղել խուսափել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարի հանգամանքները պարզվում են։ Իրականացվում է երկաթուղային տրանսպորտի շահագործման անվտանգության օրենսդրության պահպանման և ուղևորների իրավունքների կատարման ստուգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն