civilnet.am Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են ուրբաթ Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով բնակվում է Վաշինգտոնում։ Նա նշել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տանը կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։
Հայաստանի վարչապետի աշխատակազմից և արտաքին գործերի նախարարությունից Սիվիլնեթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունը։
Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել նաև Ադրբեջանում։
Հուլիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն խաղաղության շեմին են։
«Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», – ասել էր ԱՄՆ նախագահը, վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա մոտ ապագայում։