Միքայել արքեպիսկոպոսի գործը դատարան է ուղարկվել | azatutyun.am

azatutyun.am  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք է ներկայացվել նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ բարձրաստիճան հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին:

Հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր սրբազանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև