iravaban.net ԲԴԽ-ում այսօր՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԱՆ փոխնախարար Ներսես Զեյնալյանը ներկայացրեց միջնորդությունը՝ նշելով, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ լրատվամիջոցներից մեկի կայքում առերևույթ կարգապահական խախտման մասին 2025 թվականի մարտի 14-ի և հունվարի 29-ի հրապարակումների առթիվ 2025 թվականի ապրիլի 14-ին հարուցվել է կարգապահական վարույթ։
Ըստ ներկայացված միջնորդության՝ 2019 թվականի հունիսի 19-ի դատավճիռը 2020 թվականի մարտի 11-ին ուժի մեջ մտնելուց հետո կատարման հանձնելու կարգադրությամբ չի հանձնվել ՔԿՀ-ին։
«Տեղեկանալով, որ նշված դատավճռով դատապարտված անձը 2019 թվականի նոյեմբերի 29-ից մեկ այլ քրական վարույթի շրջանակներում կիրառված խափանման միջոց կալանքի արդյունքում գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում, դրսևորել է անգործություն և միջոցներ չի ձեռնարկել դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ»,-ասաց ԱՆ փոխնախարար Ներսես Զեյնալյան՝ հայտնելով, որ նկարագրված արարքով դատավորի կողմից սահմանափակվել է դատապարտյալի համապատասխան կարգավիճակից բխող իրավունքների իրացման հնարավորությունը, դատապարտյալը 3 օր մնացել է անազատության մեջ։
Դատավոր Վարդան Գրիգորյանը Զեյնալյանին հարցրեց՝ ազատազրկման պատժատեսակները ՀՀ-ում քանի մարմին կարող է կատարել, ի սկզբանե իրեն չէր կարող հայտնի լինել, որ դա պետք է կատարվեր ՔԿՀ-ի կողմից, վերջինս պատասխանեց՝ եթե խոսքը ազատազրկման մասին է, ապա դրա կատարումը վերապահվում է ՔԿՀ-ին։
Շարունակությունը՝ սզկբանղբյուր կայքում