Մամուլում տեղեկություն է տարածվել, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյան կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան, հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։
Ոստիկանությունից լրատվամիջոցներին փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց․
«Այս պահի դրությամբ կրակոցի հաստատված փաստ չկա»։