Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ | shantnews.am

shantnews.am Իրանում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC-ի ժամանակով ժամը 5:06-ին՝ Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև