Թրամփը քննադատել է Հնդկաստանին ռուսական նավթ գնելու համար | 1lurer.am

1lurer.am Հնդկաստանը ոչ միայն հսկայական քանակությամբ ռուսական նավթ է գնում, այլև դրա մեծ մասը վաճառում է բաց շուկայում՝ ստանալով հսկայական շահույթ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելել՝ Նյու Դելիի համար միևնույն է, թե Ուկրաինայում քանի մարդ է զոհվում ռուսական ռազմական մեքենայի ձեռքով։

«Այս առումով ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող տուրքերը։ Շնորհակալություն այս թեմային ուշադրություն դարձնելու համար»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանն արձագանքել է Հնդկաստանի ԱԳՆ-ն:

«Հնդկաստանին անհրաժեշտ է ներմուծում՝ իր սպառողների համար էներգիայի կանխատեսելի և մատչելի գներ ապահովելու նպատակով: Հնդկաստանը քննադատող երկրներն իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ։ Մեր հասցեին հնչող քննադատություններն անարդար են և անհիմն»,- նշել են գերատեսչությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով