Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել ադրբեջանական աղտոտված նավթի պատճառով |civilnet.am

civilnet.am Ռումինիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել էներգետիկ ոլորտում՝ կապված Ադրբեջանից ներմուծված աղտոտված նավթի խմբաքանակի հետ։ Այս մասին հաղորդել է Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը։

Նախարարության տեղեկացմամբ՝ ամենախոշոր ռումինական նավթային ընկերությունը՝ OMV Petrom-ը, որը հանդիսանում է ավստրիական OMV-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացրել է, որ հուլիսի 16-18-ը ընդունել է նավթատար, որը բեռնված է եղել 92 հազար տոննա հում նավթով՝ Ադրբեջանից։ Բեռը ստացվել է Թուրքիայի Ջեյհան նավահանգստում, որտեղ ավարտվում է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։

Բեռնաթափման ընթացքում պարզվել է, որ նավթը աղտոտված է օրգանական քլորիդներով։ OMV Petrom-ը հրաժարվել է ոչ միայն այդ խմբաքանակից, այլև հաջորդ՝ նույն ծավալով մատակարարումից։ Ընկերությանը այժմ պակասում է 184 հազար տոննա հում նավթ՝ Պլոեշտիի մերձակայքում գտնվող Petrobrazi նավթավերամշակման գործարանին մատակարարման համար։

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ ռեժիմը թույլ է տալիս բացել պետական պաշարները։ OMV Petrom-ը խնդրել է հատկացնել 80 հազար տոննա հում նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք՝ պետական պահուստներից՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու և ներքին շուկայում դեֆիցիտից խուսափելու համար։ Այդ նպատակով կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն և տեղեկացրել է Եվրահանձնաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև