Պատժամիջոցները ՌԴ-ին կստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ |armenpress.am

armenpress.am ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների համար երկրորդային պատժամիջոցներն «ակնհայտ քայլ» են ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին նա ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Անկասկած, մարտի դաշտում խնդրի լուծում չի կարող լինել, դիվանագիտական լուծումը միակն է։ Եվ նախագահ Թրամփը պայմաններ է ստեղծում այն բանի համար, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա։

Ուիթաքերը նշել է, որ, իր կարծիքով, երկրորդային պատժամիջոցները, «որոնք կվերաբերեն նրանց, ովքեր, գնելով ռուսական նավթ, վճարում են այս պատերազմի համար (Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա), ակնհայտ քայլ են այն դադարեցնելու համար»։

Օգոստոսի 8-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետը, որից հետո ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման քայլեր չձեռնարկելու դեպքում Ռուսաստանի դեմ կսահմանվեն պատժամիջոցներ, որոնք կազդեն նաև ՌԴ առևտրային գործընկերների վրա։ Թրամփը նշել է, սակայն, որ Ռուսաստանը շատ լավ է շրջանցում պատժամիջոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով