factor.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) գրանցել է միջամտության փորձեր, այդ թվում՝ աշխատակիցների տվյալները գողանալու նպատակով, միջոցներ են ձեռնարկվում դրանք պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է կազմակերպության աշխատանքներին միջամտելու փորձերի աճի մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու, ինչպես նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալների գողության մասին՝ սադրանքների և խարդախ գործողությունների նպատակով։ Ձեռնարկվում են տեղեկատվության պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունից հավելել են, որ նշյալ հանգամանքի կապակցությամբ անհրաժեշտ է օգտագործել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկատվությունը։